Քաղաքականություն

Տարածքներ հանձնող չկա. անցյալին վերադարձ չկա. Նաիրա Զոհրաբյան

Տարածքներ հանձնող չկա. անցյալին վերադարձ չկա. Նաիրա Զոհրաբյան
Տարածքներ հանձնող չկա. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում ընդգծվել է Մադրիդյան…
Տարածքներ հանձնող չկա. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը, որում ընդգծվել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի: Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները: Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250