Հասարակություն
Ոստիկանությունը հերքում է 6-րդ վարչության պետի` հանցանշանները ոչնչացնելու մասին լուրը
"Ժամանակ" թերթը "Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները" վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում մասնավորապես նշված է, որ երեկ մամուլում տեղեկություն է հայտնվել ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները։
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։
Ավելացնենք միայն, որ նշված գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեքենայի հրկիզման փորձ՝ քաղաքապետարանի դիմաց
Ավելին Հասարակություն բաժնից
Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
5.0