Հասարակություն
Հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
Սիրիայում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։
Սակրավորի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Նշվում է, որ սակրավորը փորձառու մասնագետ է եղել։
Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տեղեկացմամբ, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեքենայի հրկիզման փորձ՝ քաղաքապետարանի դիմաց
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0