Հասարակություն
«Սեքյուրիթի Դրիմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Ընկերության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի դիմաց և պահանջում են պարզաբանել, թե ինչու են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։
Աշխատակիցները միևնույն ժամանակ պնդում են որ ընկերության ղեկավարությունը որոշել է կրճատել իրենց աշխատավարձերը։
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավար Ալեքսան Զաքարյանը փորձեց համոզել ակցիայի մասնակիցներին՝ դադարեցնել գործադուլը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, նման խոսակցություն չի եղել, դա սադրանք է, սուտ տեղեկություններ են հայտնել, որ ուզում են աշխատավարձերը կրճատել, թող որևէ մեկն ասի, որ նմա թուղթ է տեսել»,–ասաց նա։
Ընկերության աշխատակիցները, սակայն հրաժարվում էին լսել նրան՝ վանկարկելով՝ «ամոթ»։
Աշխատակիցները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի հրահրել և , որ ակցիան ինքնաբուխ է։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Հացը կթանկանա, բայց կրկնակի կշահենք. Փաստ
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0