Հասարակություն
Վերաքննիչն ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
Gohar Vardanyan
1 րոպե
307 դիտում
Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավով ազատելու դեմ դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը մերժել է մեղադրող կողմի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է, որ մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բավարարել Վաչագան Ղազարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Հացը կթանկանա, բայց կրկնակի կշահենք. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
1,888
14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել է
Gohar Vardanyan
1,266
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
724
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
830
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
173
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
220