Երեք հարց Հայկ Մարությանին. Նաիրա Զոհրաբյան
Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում երեք հարց է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: «Այսօր «Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երեք հարց ունեմ քաղաքապետ Մարությանին:
Եվ այսպես` հարց առաջին. «Հրապարակ» օրաթերթը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը Երևանի ավագանու որոշմամբ ունի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործելու պայմանագիր, և ավագանու որոշում` պայմանագիրը լուծարելու մասին չկա: Եվ ուրեմն, ինչո՞ւ եք խախտում պայմանագիրը:
Իրականացմանը այդքան խանգարում է «Հրապարակ» օրաթերթի զբաղեցրած 90 քառակուսի մետր տարածքը:
Եվ վերջապես հարց երրորդ ու վերջին. պարոն քաղաքապետ, չե՞ք կարծում, որ Երևան համայնքի շահերը արդյունավետ սպասարկելու համար բոլորովին այլ քայլեր պետք է անել»,- գրել է նա: