Քաղաքականություն
Այսօր մեզ զգում ենք շատ լքված, եղածը վաճառել և հեռանալ ենք ուզում.գործարարը՝ վարչապետին
Gohar Vardanyan
1,124 դիտում
Պետական բանկային քաղաքականությունն ավելի շատ վաշխառուական է եղել. դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ասաց Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բաբուռյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթացող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում:
«Բանկային համակարգն ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից խլելուն, և այսօր մենք մեզ գգում ենք ավելի շատ լքված, հուսալքված»,-ասաց նա:
Գործարարը, թեև մեծ քայլ համարեց, որ մարդկանց տուգանքները ներվեցին, բայց նկատեց, որ ընկերությունների համար ոչ մի քայլ չի արվել: Նա նշեց, որ իր նման մարդի շատ կան:
«Իսկապես ողջունելի է, որ տնտեսական հեղափոխությունը առաջ գնա, բայց մինչ այդ հարցերը չլուծվեն, հավատացե՛ք, ցանկություն է առաջանում եղածը վաճառել և հեռանալ Հայաստանից»,-ասաց նա:
Հարցին պատասխանել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք հին տնտեսական համակարգի ներկայացուցիչն եք, երբ բիզնես անելու համար մարդը պիտի հովանավոր ու «կռիշա» ունենար: Բա վարկը վերցրել եք, ստորագրել եք, էդ պահին վերլուծե՞լ եք՝ էդ վարկը Ձեզ համար տանելի՞ է, թե՞ ոչ: Էսօր գիտե՞ք` ինչքան մարդ կա, որ գյուղվարկ է վերցնում, գնում «Նիվա» առնում, խմում, «Նիվան» խփում պատին: Հաջորդ պահին ասում է ՝ բա, կառավարությո´ւն, մեզ համար բան չե՞ս անում»:
Տեսանյութը՝ tert am-ի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեդրակ Քոչարյանի հարցազրույցըՙ ռուսական Rentv հեռուստաընկերությանը
Gohar Vardanyan
1 րոպե
4,574
Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին
Gohar Vardanyan
2,279
Այլևս ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են. Ն. Փաշինյան
Gohar Vardanyan
400
Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու կամ պատմության մեջ մնալու, կասե՞ք. Ա.Սիմոնյան
Gohar Vardanyan
321
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
587
5.0
10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
1 րոպե
160
Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
1 րոպե
188
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
221