Քաղաքականություն
Այլևս ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են. Ն. Փաշինյան
Gohar Vardanyan
399 դիտում
«Իմ քայլը» հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում Լոռիում անցկացվող բիզնես-ֆորումին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ելույթ ունենալով, խոսել է քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն անցում կատարելու մարտավարության մասին:
Նա հարց է առաջ քաշել, թե արդյոք հայ ժողովուրդը կարող է հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք.
«Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել հասնել մի էֆեկտի, որը կարող ենք համարել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը ևս մեր հասանելիության տիրույթում է, մենք պետք է հասկանանք»:
Իսկ տնտեսական հեղափոխության պարամետրերը, ըստ նրա, նոր աշխատատեղերն են, եկամուտների ու բարեկեցության նոր մակարդակը, իսկ արդյունքը պետք է լինի բարեկեցության նոր և բարձր մակարդակը: Նա ընդգծել է, որ տնտեսական հեղափոխության մեթոդաբանությունը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդաբանությունից: Յուրաքանչյուր քաղաքացի այս դեպքում էլ պետք է որոշում կայացնի մաս կազմել այդ հեղափոխության:
Խոսելով եղանակների մասին՝ հայտարարել է, որ այլևս ապօրինի երաշխիքներ չեն լինելու այս ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ համաժողովի մասնակիցները գիտակցում են իրենցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն այս գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեդրակ Քոչարյանի հարցազրույցըՙ ռուսական Rentv հեռուստաընկերությանը
Gohar Vardanyan
1 րոպե
4,574
Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին
Gohar Vardanyan
2,278
Այսօր մեզ զգում ենք շատ լքված, եղածը վաճառել և հեռանալ ենք ուզում.գործարարը՝ վարչապետին
Gohar Vardanyan
1,122
Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու կամ պատմության մեջ մնալու, կասե՞ք. Ա.Սիմոնյան
Gohar Vardanyan
319
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
186
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
211
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
190
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
203