Պատահարներ
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan com-ը։
Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 818 PP 88 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MP 562 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագածի բժշկական կենտրոն։
Այս պահին Ոստիկանությունը տարածքի դատախազի հետ պարզում է, թե վթարի պահով ով է զբաղվելու՝ ՃՈ հետաքննի՞չը, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին ուղղաթիռ և թեթև ինքնաթիռ են բախվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է...
ՀՐԱՏԱՊ. Ռումբի ահազանգՙ «Կովկաս» ռեստորանում
Հունվարի 25-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում երեկ բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղու...