Ավելի քան 60 միլիոն դրամՙ գրականության և երաժշտական գրականության համար. Մշակույթի նախարարության ծախսերը
Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար նախորդ տարի ծախսել է 60 միլիոն դրամից ավելի: Այս մասին հայտնում է Tert-ը: Այսպիսով, Կոմիտասի թանգարան ինստիտուտ ՊՈԱԿ-ին տրամադրվել է 2, 300, 000 դրամ «Կոմիտասը մանուկներին» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` 200 տպաքանակով: Հրատարակման աշխատանքների համար «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը հատկացվել է 8,000,000 դրամ` հեղինակների խումբ «Հովհաննես Թումանյան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` տպաքանակը 500 օրինակով: Հրատարակման աշխատանքների համար «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնարկին տրամադրվել է 1,200,000 դրամ՝ Յուրի Կարաբչևսկի «Կարոտ առ Հայաստան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերում հրատարակման աշխատանքների ձեռքբերում 200 տպաքանակով: Հրատարակման աշխատանքների համար տրամադրվում է նաև 1,200,000 դրամ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությանը» «Հայկական գունապնակ. Երևան 2800» գրքի հրապարակման աշխատանքների ձեռքբերման համար: Գրականության հրատարակում «Լոգաս-Դ» ՍՊԸ-ին տրամադրվել է 800 000 դրամ, Արևիկ հրատարակչություն ՓԲԸ –ին` 1,929,000 դրամ: Երաժշտական գրականության հրատարակման նպատակով «ԱՐՄՅՈՒԶԻՔ» ՍՊԸ –ին տրամադրվել է 2,800,000 դրամ Ստեփան Բաբաթորոսյան «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր»՝ գրքի հրատարակման համար աշխատանքների ձեռքբերում 200 օրինակով: Երաժշտական գրականության հրատարակումներից մեկի համար տրամադրվել է 9,000,000 դրամ: Ընդհանուր առմամբ գրականության, երաժշտական գրականության հրատարակման համար 2018 թվականին ծախսվել է 66 107 000 դրամ:

Քաղաքականություն