Քաղաքականություն
Մարզպետների պարգևատրումը կասկածելի է. Գևորգ Պետրոսյան
Գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք կհայտնաբերեն ու որպես խախտում կարձանագրեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խորշի այդ խախտման քաղաքական և…
Գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք կհայտնաբերեն ու որպես խախտում կարձանագրեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պաստասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ 6-7 ամիս աշխատած մարզպետարանի աշխատակիցները մեծ պարգևավճարներ են ստանում:
« Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում գուցե դուք պահանջեք մեզանից, որ անդրադառնանք, թե Հայաստանի այսինչ մարզում այսինչ գյուղապետը հեծանվի փոխարեն ինչո՞ւ է մոտոցիկլ գնել:
Այսինքն՝ մենք մեր լիազորությունների շրջանակը պետք է հստակեցնենք: Ձեր նշած տեղեկատվությանը տիրապետում ենք ինտերնետային կայքերի մակարդակով: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր պետական, տեղական ինքնակառավարման մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանն իրավասություն չունի քննարկել մարզպետի պարգևատրման հարցը:
Պատգամավորը միաժամանակ նա նշեց, որ իրենք շահագրգիռ են, որ ոչ նպատակային կերպով ոչ մի լումա չծախսվի:
«Գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել և պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի: Կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել, բայց ներկայանում եմ որպես քաղաքական ուժի անդամ: Իհարկե, կարող եմ և իմ անձնական կարծիքը հայտնել, պարգևատրումները գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: Քանի որ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը: Բայց դա իմ անձնական կարծիքն է»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...