Քաղաքականություն
Գործ ունենք «մուտիլովկայի» հետ․ Տոնոյանը՝ Ծառուկյանին խարդախության մեջ մեղադրելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
384 դիտում
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խարդախության մեջ մեղադրելու մասին:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ, եթե հաստատվեն իրավապահ մարմինների ստացած հաղորդման հանգամանքները:
Իվետա Տոնոյանը մասնավորապես գրել է․
«Ժամանակ» օրաթերթն այսօր հերթական անգամ աչքի է ընկել մասնագիտական անբարեխղճությամբ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հրապարակելու տխրահռչակ գործելաոճով։ Առաջին հերթին նշեմ, որ հրապարակման մեջ նշված «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է, ավելին՝ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Ի սկզբանե ներդրումային ծրագրերն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Պրինցես Գրուպ» ընկերության կողմից, որն էլ նշանակում է ընկերության գլխավոր տնօրենին: Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին։ Քանի որ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Եվ եթե Զարուհի Սարգսյանը որևէ հիմք ունենար իր գումարները չվճարելու վերաբերյալ, ապա մինչև այժմ դատարան կդիմեր, այլ ոչ թե այս տարիների ընթացքում նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին։ Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք սեփակական շահադիտական նպատակներով Գագիկ Ծառուկյանի անունն անտեղի շահարկելու, իսկ «Ժամանակ» օրաթերթի դեպքում հերթական ապատեղեկատվության, կամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,150
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
624
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,844
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
568