Օրվա լրահոս

ՀՅԴ խմբակցության անդամները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և այդ նոր իրավիճակի մասին ենք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց նա: Արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան միայն Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո։ Ռուստամյանը նշեց, որ դրանք պետք է կազմակերպվեն ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ավելորդ շտապողականությամբ։

Վերջին նորություններ