Օրվա լրահոս

Արամ Հարությունյանը եւ Միհրան Պողոսյանը չունեն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ. ՀՔԾ պետ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ չկա հարուցված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը (Արամ Հարությունյանը–խմբ.) տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»: Միհրան Պողոսյանի անունը, Սասուն Խաչատրյաննի խոսքով՝ Միհրան Պողոսյանը որեւէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։

Վերջին նորություններ