Մանրամասներ՝ Առաքել Մովսիսյանի եղբայրների ձերբակալությունից
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրների՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյանների բնակարաններում քննչական գործողություններ են արել ոչ թե ԱԱԾ աշխատակիցները, այլ՝ ոստիկանության 6-րդ վարչության, գրում է Armtimes.com-ը:
Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունից`հավելելով, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները Այգեկ գյուղում գտնվող մի քանի հասցեներում գործողություններ են կատարել՝ աջակցել են նախաքննական մարմնին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Առաքել Մովսիսյանի եղբայրները տեղափոխվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: