Օրվա լրահոս

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր: Առայժմ ճշտել չի հաջողվել, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերջին նորություններ