Օրվա լրահոս

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն EVN Report-ին տված հարցազրույցում իրեն թույլ է տվել բացահայտ ներկայացնել իր կարծիքը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, ասելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց ՙգրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի՚: Նա մասնավորապես հայտարարել է. ՙԱՄՆ-ն գտնում է, որ այդ տարածքները գրավվել ենª հետագայում ՙտարածքներª խաղաղության դիմաց՚ գործարք կնքելու համար: Եվ ես շատ զարմացած եմ, որ վերջին տարիներին այդ տարբերակը չի քննարկվում: Այնուամենայնիվ, դաժան իրականությունն այն է, որ ցանկացած տարբերակի դեպքում ՙգրավված տարածքների՚ մի մասը պետք է վերադարձվի:

Վերջին նորություններ