Օրվա լրահոս

«Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանի կարծիքով` ընտրությունների ընթացքն աննախադեպ հանգիստ է եղել: ArmLur.am-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ այնուամենայնիվ, արդյունքներն իր համար մի փոքր անակնկալ էին: «Ես, իհարկե, սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունը ընտրություններին իր ազդեցությունն ունենալու է, բայց որ այն կլինի այս աստիճան, անկեղծ ասած` չէի պատկերացնում: Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդը իր վստահության քվեն տվեց պարոն Փաշինյանին»,- ասել է նա։ Խաժակյանը հավելել է․ «Վստահաբար, արդյունքներն արտացոլում են մեր հայրենակիցների կարծիքը: Ընթացքի հետ կապված կարող եմ ասել, որ այն աննախադեպ էր մեր պատմության մեջ»:

Վերջին նորություններ