Օրվա լրահոս

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ընդունում է, որ բանակում չարաշահումներ կան։ ՙՉարաշահումներ որտե՞ղ չեն լինում, եթե գործ ունենք մարդու հետ, մարդը նաեւ կարա սխալվի։ Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ արվում են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում՚,– այսօր նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է Լեւոն Մնացականյանը։ Նախարարը վստահեցրել է, որ վերահսկողությունն ուժեղացվել է եւ բանակում օրեցօր փոփոխություններ են լինում։ Մնացականյանը մեկ այլ հարցի ևս անդրադարձել է ու վստահեցրել, որ քառօրյա պատերազմի ժամանակ զինտեխնիկայում վառելիքի փոխարեն ջուր լինելու մասին հայտարարությունները զուտ շահարկումներ են, նման բան չի եղել: ՙՏարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր ապրիլյանի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել: Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ հատ հարցնել՝ նման բան եղել է, թե ոչ: Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դրանք պարզապես շահարկումներ են՚։

Վերջին նորություններ