Օրվա լրահոս

ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներին ականատես են եղել երեխաները։ Հովիկ Գյոզալյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է տարածել, որտեղ պարզ լսվում են կրակոցների ձայները, երևում է, թե ինչպես են սահմանամերձ գյուղում, իրենց տան բակում ուրախ պարող երեխաները սարսափահար փախչում ադրբեջանական կողմից հնչող կրակոցներից։ Ի դեպ, տեսանյութը նկարահանվել է երեկ։ Գյոզալյանի խոսքով` քանի որ գյուղը սահմանին շատ մոտ է, կրակոցներն ավելի բարձր են լսվում։ Բայց, բարեբախտաբար, գյուղին ու գյուղացիներին չեն վնասել։ Ըստ Գյոզալյանի` վերջին ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ կրակել է սեպտեմբերի 5-ին ու 11-ին։ Հիշեցնենք` արդեն մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։

Վերջին նորություններ