Օրվա լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ, կամ ինչպես կայքում է գրված՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Սմբատ Գոգյանը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր փողոցի համատիրության նախագահ: **** Aravot.am-ը ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ են արդյոք իրենց նոր ղեկավարին եւ գիտական ի՞նչ նվաճումներ ունի: Պարոն Մխիթարյանը պատասխանեց, որ Գոգյանը տառացիորեն վերջերս պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մաթեմատիկական անալիզ մասնագիտությամբ, որը դեռեւս գտնվում է ԲՈՀ-ում: Իսկ վերջերս էլ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ որոշել է ձեռնամուխ լինել 4-6 դասարանցիների համար աշխարհի լավագույն առցանց, բաց, ինտերակտիվ վիդեոների ստեղծմանը` տրամաբանության և մաթեմատիկայի մասին:

Վերջին նորություններ