Օրվա լրահոս

Ոստիկանությունը տարածել է այսօր Կոմիտասի պողոտայում գտնվող HSBC բանկում տեղի ունեցած հարձակման հեղինակի լուսանկարը: 

Հիշեցնենք, որ անձը ներխուժել է բանկ, թալանել, ինչից հետո կրակ բացելով փորձել է փախուստի դիմել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է բանկի անվտանգության աշխատակիցը, ևս 1 աշխատակից և ոստիկան վիրավորվել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձը դանակով, նռնակով, հրացանով զինված է ներխուժել, սակայն նրան հեռու փախչել չի հաջողվել: Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ 

Տեսանյութը, թե ինչպես են քաղաքացիներն ու ոստիկանները բերման ենթարկել նրան, կարող եք դիտել այս հղմամբ:

Վերջին նորություններ