Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել Պոլ Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին երեկ գիշերը նկատել են իր գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Նրանցից մեկն իր թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառում կատարել, ըստ որի մանչեսթերցիների ավագ Պոլ Պոգբան հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին եւ ջերմորեն հրաժեշտ տվել:
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը իր գործակալի հետ արդեն մեկնել է Լոնդոն, որտեղ 4 տարվա պայմանագիր է կնքելու տեղի «Արսենալի» հետ: Այստեղ Հենրիխ Մխիթարյանը շաբաթական ստանալու է 130 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, ինչը մոտ 10 հազար դոլարով պակաս է նախորդից: