Telegram-ի միջոցով 10 կգ մարիխուանա ձեռք բերելու մեջ մեղադրվող երկու անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երկու անձ՝ Ս.Պ.-ն և Հ.Պ.-ն, Telegram-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ ցուցումով մեկնել են նշված վայր և թաքստոցից վերցրել շուրջ 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Ըստ ՔԿ-ի՝ նրանք չեն հասցրել ավարտին հասցնել ենթադրյալ հանցագործությունը, քանի որ ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Նախաքննության ընթացքում Ս.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են իրացնելու նպատակով պահվող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ, որոնք առգրավվել են։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ Ս.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ իրացման փորձի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով պահելու հոդվածներով, իսկ Հ.Պ.-ին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ իրացման փորձի համար։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։ MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...