«Մուլտի Վելնես»-ի տնօրեն․ ընկերությունը լուծարված չէ, իսկ համալիրի վերաբացման մասին տեղեկություն չունեմ. Սպուտնիկ Արմենիա
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն լուծարված չէ, և համալիրի վերաբացման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ չունենք։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է «Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։
«Ես քաղաքապետի որևէ ասածից տեղյակ չեմ, իրենք ինչ ուզում անում են։ Իմ «Մուտլի Վելնես» ՍՊԸ–ն լուծարված չէ, իսկ իրենք ինչ–որ նոր բան են բացել։ Ես դեռ քննիչից էլ որևէ թուղթ, որոշում չունեմ, որ կարող ենք գնալ, դռները բացել»,- ասել է Փիրոյանը։
Նա նշել է, որ սպասում է քննիչի որոշմանը։ Տնօրենը նաև հայտնել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք համալիրի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի, թե ոչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ նախկին «Մուլտի Վելնես» ակումբը հուլիսի 31-ին վերաբացվել է նոր անվան ներքո։
Ավինյանը նշել էր, որ համալիրն այսուհետ կգործի նոր ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...