10:00 Լուրերը մեկ տողով. Անհետացած երեխայից ու 8 տոննա առգրավված ապրանքից մինչև անգլիական երաշտ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ՈՐՈՆՎՈՒՄ Է ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԵՐԵԽԱ. Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է հուլիսի 29-ին տնից դուրս եկած 14-ամյա Վահե Ապիկյանը։
•ԱՊՕՐԻՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽՈՒՄ. Երևանի քաղաքապետարանի ստուգումների արդյունքում Մալաթիա-Սեբաստիայում չնախատեսված վայրերում առևտուր անելու համար կազմվել են արձանագրություններ և առգրավվել է 8 տոննա ապրանք։
•ԱԹՍ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՓՈՐՁ. Ռուսաստանում Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնի տանիքին արված «Սա Wildberries-ը չէ» գրությունը կապում են անօդաչու թռչող սարքերի հաճախացած հարվածների հետ։
•ԴԱՏԱՎՃԻՌ ԲԱՔՎՈՒՄ. Ադրբեջանում չորս քաղաքացիներ դատապարտվել են ազատազրկման՝ Խորհրդային Միության դրոշներով չարտոնված երթ կազմակերպելու փորձի և կոմունիստական քարոզչության համար։
•ԷՐԴՈՂԱՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ. Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունների և տարածքների օկուպացիայի հետևանքների գինը վճարում է Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանը։
•ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ. Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում նշել է, որ Իսրայելը սեփական նախաձեռնությամբ չի հարվածի Իրանին՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի։
•ԵՐԱՇՏ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ. Ամառային չորրորդ տաք ալիքի և տեղումների պակասի պատճառով Անգլիայի մի շարք շրջաններում հայտարարվել է երաշտ, ինչը հանգեցրել է ջրի օգտագործման սահմանափակումների։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
09:00 Լուրերը մեկ տողով. Զանգվածային թունավորում՝ Հայաստանում. Ռմբակոծություններ Իրանում ու Ուկրաինայում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀԱՅ ԸՄԲԻՇԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲԱՔՎՈՒՄ. Հայաստանի ներկայացուցիչը Բաքվում ընթացող մինչ...
16:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի տիկնոջ շուրջ զարգացումներ. Երևանում բացահայտված սպանություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստա...
20:00 Լուրերը մեկ տողով. Հայ ըմբիշը Բաքվում նվաճել է ոսկե մեդալ, կհնչի ՀՀ օրհներգը. ՖԻՖԱ-ի շուրջ նոր սկանդալ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բաքվում Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը նվաճել է ոսկե մ...