Գետից դուրս են բերել ջրահեղձ եղած 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տուն է մտել
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանի տուն է մտել։ Սովորաբար գալուն պես պետք է քննիչից ճշտում անեն, թույլ...
Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Կարմիր գրքի կենդանիներ․ բացահայտվել են ուշագրավ մանրամասներ
2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկար...
Բենզինի սուր դեֆիցիտ՝ ՌԴ մարզերից մեկում հատուկ դրություն է հայտարարվել
Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները տեղական կազմակերպություններին հորդորել են աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքա...