Աշխարհի առաջնությունից առաջ մեզ զրկել են մարզվելու հնարավորությունից․ Օլիմպավանի մարզիչ
Օլիմպավանի մարզիչ Էրիկ Օհանյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել հարյուրավոր երեխաների մարզումների խաթարման և մարզադահլիճի փակման կապակցությամբ։
Լրագրողների հետ զրույցում Օլիմպավանի մարզիչ Էրիկ Օհանյանը հայտնել է, որ 2017 թվականից աշխատում են օլիմպավանում և գրանցել են ահագին արդյունքներ, իսկ առջևում աշխարհի մրցումներն են, և Հայաստանում ևս մրցաշարեր են կազմակերպվում։ Մարզիչն առաջարկել է կարճ ձևով ներկայացնել իրավիճակը և նշել է, որ երկուշաբթի օրը պատրաստվում է խմբով ու երեխաների հետ գալ։ Նա ուղղություն է ուզում տալ հենց տնօրենին՝ պարոն Սեդրակյանին, ում ասում է՝ «բացեք, մտնենք», սակայն վերջինս պատասխանում է, որ չեն կարող, և թող գա նա, ով կարող է բացել։ Մարզիչն ընդգծել է, որ չի կարելի նման ձևով վարվել, կոչ է արել հայասեր մարդ լինել և հարցրել է, թե երեխաներն ինչ մեղք ունեն, եթե ինչ-որ պայմաններ են ստեղծել։
Օհանյանը նշել է, որ եթե իրենց համար մարզչական աշխատանքը ոչ մի բան է, ապա բոլորին ոչ մի բան են սարքել, թեև այդտեղ աշխատում են բազմաթիվ մարզիչներ, մաքրուհիներ, ադմինիստրացիա, անվտանգություն, ովքեր աշխատավարձ են ստանում և ամեն մեկն իր հոգսն ունի։ Մարզիչը շեշտել է, որ իրենք ընդամենը ուզում են դռները բացել, որպեսզի երեխաները մարզվեն, քանի որ օգոստոսին աշխարհի մրցումներն են, և ինքը գնալու է եռագույնը բարձրացնելու, իսկ հիմա ստիպված պիտի ասի, որ օլիմպավանը փակ էր և չկարողացան պատրաստվել։
Բացի այդ, 26-ին մրցումներ են կազմակերպել, որոնց գալու են մասնակցելու բոլոր մարտարվեստները, բայց օլիմպավանը փակ է։ Նա տեղեկացրել է, որ 107 երեխա կա, և իրավիճակը հասել է իրենց, ինչի պատճառով կայացվել է կարճ որոշում։ Օհանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում թույլ տալ, որ երկուշաբթի երեխաները չմարզվեն, և անկեղծորեն երկուշաբթի օրը գալու են մարզվելու, ինչին, նրա կարծիքով, բոլորն էլ համամիտ կլինեն ու կմիանան։ Նա շեշտել է, որ չեն եկել ինչ-որ բանի մասնակցելու, իրենց գլուխը քաշած 2017 թվականից ոչ մի խնդիր չեն ունեցել, տարածքն ապահովված է եղել գույքով ու ամեն ինչով, երեխաներն էլ պրոֆեսիոնալ ձևով վճարումներ են կատարել, և հիմա հարց է առաջանում, թե ով է դուրս գալու այդ ծնողների տակից։