ՀՖՖ-ն մեկնարկում է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» անվանակարգերի քվեարկությունների սկզբի մասին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները: Քվեարկությանը կարող են մասնակցել միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Հայաստանի Պրեմիեր Լիգային 2025-26 մրցաշրջանում մասնակցած ակումբները:
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝ Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Ուգո Օլիվեյրա - «Արարատ-Արմենիա» Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Գուստավո Սանգարե - «Նոա» Հելդեր Ֆերեյրա - «Նոա» Նարդին Մուլահուսեյնովիչ - «Նոա» Հենրի Ավագյան - «Փյունիկ» Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ» Խավի Մորենո - «Փյունիկ» Մոմո Տուրե - «Ալաշկերտ» Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Բռունո Միշել - «Ուրարտու» Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու» Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի մրցանակի հավակնորդներն են՝ Մանուել Տուլիպա - «Արարատ-Արմենիա» Սանդրո Պերկովիչ - «Նոա» Արտակ Օսեյան - «Փյունիկ» Վահե Գևորգյան - «Ալաշկերտ» Ռոբերտ Արզումանյան - «Ուրարտու»
Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Քվեարկությունը կտևի մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 12։00։
Նմանատիպ հոդվածներ
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...