Բենզինի սուր դեֆիցիտ՝ ՌԴ մարզերից մեկում հատուկ դրություն է հայտարարվել
Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները տեղական կազմակերպություններին հորդորել են աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքային ռեժիմի: Այս առաջարկը չի վերաբերում միայն բնակչության կենսապահովման ոլորտի ձեռնարկություններին: Նման քայլի պատճառը տարածաշրջանում բենզինի մատակարարման հետ կապված խնդիրներն են, որոնց հետևանքով նահանգում հատուկ դրություն է հայտարարվել:
Համապատասխան որոշումը ստորագրել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Կոնստանտին Խալզովը։ Փաստաթղթի համաձայն՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, բոլոր գործատուներին խորհուրդ է տրվում կրճատել վառելիքի ծախսը՝ միաժամանակ բացառելով սոցիալական ու տնտեսական գործընթացների հնարավոր խաթարումները և պահպանելով օրենսդրության պահանջները:
Բացի այդ, տեղի բնակիչներին կոչ է արվել հնարավորինս սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների կիրառումը ինչպես բնակավայրերի ներսում, այնպես էլ մարզի սահմաններից դուրս մեկնելիս: Ուղևորությունների անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել և ապահովել մեքենայի վառելիքի բավարար պաշարը՝ երկկողմանի ճանապարհի համար:
Նովոսիբիրսկի մարզում բարձր պատրաստվածության ռեժիմը մեկնարկել է հուլիսի 8-ից և ուժի մեջ կմնա մինչև հատուկ կարգադրության արձակումը: Սահմանափակումների հիմնական պատճառը վառելիքի ապահովման հարցում առաջացած բարդություններն են:
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տուն է մտել
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանի տուն է մտել։ Սովորաբար գալուն պես պետք է քննիչից ճշտում անեն, թույլ...
Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Կարմիր գրքի կենդանիներ․ բացահայտվել են ուշագրավ մանրամասներ
2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկար...
Արմավիրի բանտում դատապարտյալներ են ծեծի ենթարկվել. ինչ է կատարվել
ArmԼur.am-ի տեղեկութրուններով երեկ Արմավիրի բանտի 5-րդ տեղամասի թիվ 12 խցի ազգությամբ եզդի դատապարտյալին անվտանգության բ...