Կվերադառնանք «ջունգլիների աշխարհ»․ Պուտին-Սի Ցզինպին հանդիպումից հետո Չինաստանը կոշտ ուղերձ է հղել աշխարհին
Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների տանը տեղի են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի և պաշտոնական այցով Չինաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցն ու ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպման ավարտին երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ամփոփել են քննարկումների արդյունքները:
Չինաստանի ղեկավարն իր խոսքում ընդգծել է երկկողմ կապերի ընդլայնման և փոխադարձ ռազմավարական երկխոսության շարունակականության կարևորությունը: Նրա ձևակերպմամբ՝ Պեկինն ու Մոսկվան պետք է շարունակեն աջակցել միմյանց առանցքային շահերին վերաբերող հարցերում և համատեղ քայլեր ձեռնարկեն գործընկերության նոր հեռանկարներ ձևավորելու ուղղությամբ։ Սի Ցզինպինը ներկայիս հարաբերությունների մակարդակը բնորոշել է որպես օրինակելի մոդել մեծ պետությունների միջև փոխգործակցության համար:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկա զարգացումներին՝ ՉՀՆ նախագահը մտահոգություն է հայտնել միջազգային հարթակում տիրող անկայունության կապակցությամբ: Նա նշել է, որ միակողմանի գործողություններն ու գերիշխանության ձգտումները լուրջ վնաս են հասցնում համաշխարհային կայունությանը՝ ստեղծելով միջազգային իրավունքի կանոններից հեռանալու և անվտանգային ճգնաժամերի խորացման վտանգներ:
Չինաստանի նախագահը՝ նախազգուշացրել է միջազգային ասպարեզում «ջունգլիների աշխարհ» վերադառնալու սպառնալիքի մասին։
«Այս աշխարհը լիովին անհանգիստ է։ Միակողմանի գործողությունների և գերիշխանության պատճառած վնասն անհավանական է։ Վտանգ է առաջանում ջունգլիների օրենքին վերադառնալու համար», - ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Մի կլինիկական դեգեներատի առաջարկություն․ որքան փոքր է շան չափը, այնքան ավելի խոցելի է հաչոցը․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Մերձբալթյան...