Արցախցիների բնակարանային ծրագրում կարևոր փոփոխություններ․ ինչ պետք է իմանալ
Հուլիսի 1-ից Հայաստանում կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։
Ծրագրում կընդգրկվեն Ղարաբաղից տեղահանված՝ մեկից երեք անդամ ունեցող առանձին խմբերի այն ընտանիքները, որոնք
- բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանցից,
- բաղկացած են միայն 60 և ավելի տարեկան անձանցից,
- 2 անդամի դեպքում ընտանիքի անդամների տարիքային համագումարը 115 և ավելի է,
- 3 անդամի դեպքում ընտանիքի անդամների տարիքային համագումարը 175 և ավելի է։
Տվյալ խմբերում ընդգրկվող քաղաքացիներն առնվազն 10 տարի կստանան ամսական 40,000 դրամ՝ վարձակալության վարձավճարի մասնակի փոխհատուցման նպատակով։
Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է 4 միլիոն դրամ։ Այսինքն, եթե ընտանիքը բաղկացած է 5 անձից, ապա ընդհանուր աջակցությունը կազմում է 20 միլիոն դրամ։ Նախկինում 4 միլիոնի փոխարեն տրամադրվել է 3 միլիոն դրամ։
Այն ընտանիքները, որոնք արդեն ձեռք են բերել բնակարան մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամի պայմաններում՝ նույնպես կստանան հավելյալ մեկ միլիոն դրամ, որը կարող են ուղղել տեխնիկայի ձեռքբերմանը կամ հիփոթեքիային վարկի մարմանը։
2022 թվականի ապրիլից գործող՝ Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3,948 ընտանիք, որից 3,717-ն արդեն գնել կամ կառուցել է տուն։ Ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 30-ը։
2024 թվականի մայիսից գործում է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ 2026 թվականի մարտի 30-ի դրությամբ՝ ծրագրին դիմել է 12,265 ընտանիք: Հավաստագիր է ստացել 6,193 շահառու, որից 2,857-ն արդեն ձեռք է բերել կամ սկսել է տուն կառուցել։ Մյուսներն ունեն վկայականներ և շուտով կունենան բնակարաններ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...