Պայքար՝ գերիշխանության համար. Թրամփի և Սի Ցզինպինի ձեռքսեղմումը
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի 14-վայրկյանանոց ձեռքսեղմումը վերածվել է գերիշխանության համար իրական պայքարի:
ԱՄՆ նախագահը, իրեն բնորոշ ոճով, փորձել է դեպի իրեն քաշել Չինաստանի առաջնորդի ձեռքը․ փորձագետները նշում են՝ այս ժեստը վաղուց համարվում է նրա դասական ճնշման հնարքը։
Սակայն Սի Ցզինպինը չի զիջել նախաձեռնությունը․ նա արագ հավասարեցրել է ձեռքերի դիրքը և թույլ չի տվել Թրամփին պարտադրել իր ձեռքով բարևելու ոճը։
Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ այս «մենամարտում» ավելի վստահ տեսք ուներ հենց ՉԺՀ ղեկավարը, իսկ Թրամփը անսպասելիորեն հայտնվեց պարտվողի դերում։
Հիշեցնենք՝ Թրամփը ժամանել է Պեկին՝ Սի Ցզինպինի հետ երկօրյա բանակցությունների համար։
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, և Սպիտակ տունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել արդյունքների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ քննարկման թեմաների թվում եղել են առևտրային զինադադարը, Իրանի շուրջ պատերազմը և Թայվանի հարցով տարաձայնությունները։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...