Հայաստանը` Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր երկրների ցուցակում. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գրիգորի Լուկյանցևը հայտնել է, որ արտերկիր մեկնող ՌԴ քաղաքացիները պետք է հաշվի առնեն երրորդ երկրներում կալանավորվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգը։
«Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրենն ընդգծել է, որ բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ ԵՄ անդամները, ունեն արտահանձնման որոշակի պարտավորություններ։ Ըստ Լուկյանցևի՝ այս հանգամանքները պետք է դիտարկել ճամփորդության ռիսկերը գնահատելիս։ Նա հավելել է, որ նախարարությունը չի սահմանափակում քաղաքացիների տեղաշարժը, այլ միայն խորհուրդ է տալիս զերծ մնալ որոշակի երկրներ այցելելուց, եթե անձինք ենթադրում են, որ կարող են խնդիրներ ունենալ եվրոպական կամ ամերիկյան իրավապահների հետ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ԱՄՆ-ի պահանջով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում են Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, Կանադան, Ավստրալիան, Հայաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Մալդիվները, Սինգապուրը, Թաիլանդը, Շրի Լանկան, Ֆիջին, Մարոկկոն և Լիբերիան։ Նախարարությունը միաժամանակ շեշտում է, որ այս ցանկը սպառիչ չէ և չի ներառում բոլոր այն պետությունները, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն արտահանձնման պայմանագրեր։
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառ...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վլադիմիր Պուտինին
Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցին: Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հա...