ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների «հրաշալի» հանդիպումն ու նախազգուշացնող հայտարարությունները
Պեկինում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը։ Հանդիպման սկզբում ամերիկյան նախագահը չինացի առաջնորդին անվանել է «մեծ մարդ» և կանխատեսել երկու երկրների համար «ֆանտաստիկ ապագա»։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը։ Մասնավորապես՝ Թայվանի հարցը, որը ՉԺՀ նախագահի խոսքով ամենակարևոր թեման է: Սի Ցզինպինը նախազգուշացրել է, որ եթե Թայվանի հարցում փոխըմբռնում չլինի, Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են հասնել բաց հակամարտության։
Հանդիպման բաց հատվածում Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ», իսկ Թրամփը նշել է, որ ամերիկյան պատվիրակությունը անհամբեր սպասում է «փոխադարձ» առևտրի քննարկմանը։
Դրանից հետո սկսվել են փակ բանակցությունները, որոնք տևել են 2 ժամ 15 րոպե։
Վաշինգտոնն ու Պեկինը դեռ չեն ներկայացրել հանդիպման արդյունքների մանրամասները։ Իր հերթին Դոնալդ Թրամփը բանակցություններից հետո հայտարարել է, որ դրանք անցել են հրաշալի։
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...