ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահափորձ Թրամփի դեմ․ մանրամասներ
Սպիտակ տան թղթակիցների հետ հանդիսավոր միջոցառման ժամանակ հրաձգություն է սկսվել: Նախագահին շտապ տարհանել են: Գաղտնի ծառայության մեկ աշխատակից վիրավոր է:
Կասկածյալը՝ Կալիֆոռնիայից 31-ամյա Քոուլ Թոմաս Ալանը, արդեն ձերբակալված է: Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ինքն է եղել հարձակվողի գլխավոր թիրախը:
Սա արդեն Թրամփի դեմ իրականացված երկրորդ մահափորձն է: Առաջինը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիայում:
Բաց աղբյուրների տվյալներով՝ Ալանը կալիֆոռնիական բուհերի շրջանավարտ է։ Նա աշխատել է որպես ուսուցիչ և նույնիսկ պարգևներ է ստացել։ Պնդվում է, որ նա Քամալա Հարիսի կողմնակիցն էր։
Հրաձիգի դրդապատճառները բացահայտված չեն, սակայն չի բացառվում, որ դա քաղաքական դրդապատճառներով հարձակում էր, և թիրախը ԱՄՆ նախագահն էր։
Առանձնահատուկ սիմվոլիզմ. սա այն նույն հյուրանոցն է, որտեղ 1981 թվականին կրակել են Ռեյգանի վրա։
Համացանցում նկատել են, որ Գաղտնի ծառայության գործակալները առաջին հերթին տարհանել են Վենսին, այլ ոչ թե Թրամփին։ Նախագահն ինքը սայթաքել ու ընկել է, երբ նրան դուրս էին բերում դահլիճից։
Ընդունելությանը ներկա է եղել նաև Չարլի Քիրքի այրին։ Տեսանյութում նա լաց է լինում և կրկնում, որ ցանկանում է հեռանալ։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջիկա խոր...