Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԵՄ-ում ՌԴ ակտիվների ապասառեցման նոր կանոնների մասին
Եվրամիությունում սառեցված Ռուսաստանի ակտիվների ապասառեցումը այժմ կարող է իրականացվել, եթե այդ որոշմանը աջակցի ԵՄ երկրների որակյալ մեծամասնությունը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ ԵՄ ներսում որոշումների ընդունման նոր մեխանիզմը հնարավորություն է տալիս նման զգայուն հարցերը լուծել ոչ թե միաձայն, այլ որակյալ մեծամասնության միջոցով։ Դա նշանակում է, որ նախաձեռնությանը պետք է կողմ քվեարկեն առնվազն ԵՄ անդամ երկրների 60 տոկոսը՝ այսինքն 27 երկրից նվազագույնը 16-ը։
Բացի երկրների թվից, կարևոր է նաև բնակչության գործոնը․ կողմ քվեարկած պետություններում պետք է ապրի Եվրամիության ընդհանուր բնակչության ավելի քան 55 տոկոսը։ Միայն այս երկու պայմանների միաժամանակյա կատարման դեպքում որոշումը կարող է համարվել ընդունված։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...