Նազարյանի կոչը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց․ պետք է ընդունեն ՀՀ քաղաքացիություն
Մենք պետք է խնդիր դնենք և իրականացնենք, որ արցախցի յուրաքանչյուր ընտանիք, որոնք այս պահին կամ մինչև բռնի տեղահանումը Երևանում կամ Հայաստանի այլ քաղաքներում բնակարան չեն ունեցել, նրանք բոլորը ապահովվեն բնակարանով: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ընդ որում՝ ոչ թե իմիտացիա ստեղծենք, որ մենք օգնեցինք նրանց, այլ ռեալ օգնությամբ, որ որևէ արցախցի անտուն չմնա»,- ասել է պատգամավորը։
Գեղամ Նազարյանը կոչ է արել ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ տարբեր պատճառաբանություններով և տարբեր քարոզչական ազդեցությունների տակ ընկնելով չհրաժարվել Հայաստանի քաղաքացիություն ընդունելուց։
«Իհարկե, իրենց գործն է, յուրաքանչյուր մարդու գործն է, բայց հայաստանյան կյանքին լիակատար ինտեգրվելու համար պետք է ընդունել ՀՀ քաղաքացիություն, եթե իհարկե ցանկություն ունեն մնալ, ապրել, արարել»,- ընդգծել է նա։
Նազարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս արագ լուծվի բնակարանային խնդիրը։
«Ընդ որում՝ ես մի անգամ ասել եմ, հիմա ևս խնդրում եմ, որ ձև գտնենք, որ նրանք, ովքեր ուզում են ապրել գյուղական բնակավայրերում, իրենց տրվեն շատ ավելի շատ միջոցներ»,- եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
Համաձայնագիրն ուղղված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...