Քաղաքականություն

ԱՄՆ-ում մահապատիժների թիվը կրկնապատկվել է

ԱՄՆ-ում մահապատիժների թիվը կրկնապատկվել է
2025 թվականին Միացյալ Նահանգներում մահապատժի իրականացումների թիվը կտրուկ աճել է՝ գրեթե երկու անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։Ոչ առևտրային Death Penalty Information Center կազմակերպության…

2025 թվականին Միացյալ Նահանգներում մահապատժի իրականացումների թիվը կտրուկ աճել է՝ գրեթե երկու անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։


Ոչ առևտրային Death Penalty Information Center կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ԱՄՆ-ում իրականացվել է 25 մահապատիժ, մինչդեռ 2025 թվականին այդ թիվը հասել է 48-ի։ Կազմակերպությունը մասնագիտացած է մահապատժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և դրանց հանրայնացման մեջ՝ տրամադրելով տեղեկատվություն ԶԼՄ-ներին և հասարակությանը։


Ուսումնասիրության համաձայն՝ մահապատիժների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում Ֆլորիդա նահանգին։ Այստեղ տարվա սկզբից ի վեր արդեն իրականացվել է կամ նախատեսվում է իրականացնել 19 մահապատիժ։ Մնացած դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ի ևս 11 նահանգներում։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250