Որոշ մարդկանց համար ոչ եկեղեցին է կարևոր, ոչ հավատքը, ոչ էլ ազգային արժեքները. Թունյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է.
«Փաստորեն, որոշ մարդկանց կարծիքով, սրբազաններին կարելի է քննադատել ու վիրավորել միայն այն բանի համար, որ վարչապետի մասնակցությամբ պատարագ են մատուցել. դա լրիվ նորմալ է, սրբապղծություն չի, եկեղեցու դեմ արշավ չի:
Բայց երբ այլ սրբազանների քննադատում են բիզնեսով զբաղվելու, քաղաքականության մեջ խառնվելու, զինված հեղաշրջման կոչ անելու, հոգևորականին անհարիր վարքագիծ դրսևորելու համար, դա անթույլատրելի է և ուղղված է եկեղեցու դեմ:
Շատ հետաքրքիր մոտեցում է, ինչ խոսք:
Որը ուղղակիորեն ցույց է տալիս, որ որոշ մարդկանց համար ոչ եկեղեցին է կարևոր, ոչ հավատքը, ոչ էլ մեր ազգային արժեքները. իրենք պարզապես օգտագործում են այդ ամենը՝ քաղաքական նպատակներով:
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները մեզ համար խնդրահարույց են: Այ...
Էրդողանի վարչակազմը մեղադրում է Իսրայելին՝ այս անգամ մեկ այլ հարցում
Թուրքիայի նախագահի վարչակազմը մեղադրել է Իսրայելին Գազայում իրադարձությունները լուսաբանող լրագրողներին «ճնշելու» մեջ և դ...
Պահանջում եմ հանրայնացնել ձայնագրությունները, կտեսնենք՝ ով ում ինչ է ասել և ինչպես. Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարությ...
ԱԳ փոխնախարարը նշել է` ինչ առաջընթաց է եղել Վաշինգտոնյան բանակցություններում
Ադրբեջանի գործելաոճը նոր չէ, 1995թ․-ից եմ բանակցությունների փուլում ու չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեին...