«Պուտինի ցանկությունների ցուցակ». Թրամփի առաջարկը մերժվել է. Politico
Politico-ի տեղեկացմամբ՝ եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները մերժել են Դոնալդ Թրամփի նոր խաղաղության առաջարկը՝ այն բնորոշելով որպես «Պուտինի ցանկությունների ցուցակ» և ընդգծելով, որ այն անհամաչափորեն նպաստում է Մոսկվային։ Նշվում է, որ եվրոպական մայրաքաղաքներում դժգոհություն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ իրենք դուրս են մնացել առաջարկի մշակման գործընթացից։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել է եվրոպացի գործընկերներին, որ նախաձեռնության պայմանները «ակնհայտորեն թելադրված են Ռուսաստանից» և չեն կարող ապահովել կայուն խաղաղություն։
Politico-ն գրում է, որ եվրոպացի դիվանագետներն ու պաշտոնյաները մտահոգ են Վաշինգտոնի փորձով՝ Կիևին պարտադրելու «վատ գործարք», հատկապես այն փուլում, երբ Ուկրաինան ճնշման տակ է թե՛ ռազմաճակատում, թե՛ ներքին սկանդալների ֆոնին։ Հրատարակության գնահատմամբ՝ առաջարկը լայնորեն ընկալվել է որպես անհաջող և անարդար՝ խորացնելով եվրոպական դժգոհությունը ԱՄՆ քայլերից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու Անտոնիո Գուտերեշը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդր...
Մեր երկրի թիվ մեկ հանցագործը Փաշինյանն է. Սաղաթելյան
Մեր երկրի թիվ մեկ հանցագործը Փաշինյանն է: Նման հայտարարություն է արել ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է․ նա պատանդ է․ փաստաբանական խումբ
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Այսօր Երևան քաղաքի...
Վարչապետի ընտրության հարցը ԱԺ հատուկ նիստում կքննարկվի մայիսի 3-ին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ` վարչապետի ընտրության հարցը կքննարկվ...