«Սպայկա» ընկերության խնդիրները կապված չեն հայ-ռուսական հարաբերությունների հետ. էկոնոմիկայի նախարար
«Սպայկա» ընկերության խնդիրները կապված չեն հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայ-ռուսական տնտեսական կապերը զարգանում են բարձր տեմպերով, արտահանումը բարձր մակարդակի վրա է, իսկ տնտեսական մասով Հայաստանը որևէ խոչընդոտ չունի։ Այնպես որ այդ մասով ես այդ հարցի հետ որևէ կերպ չէի պայմանավորի»,- ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ մոտ 150 բեռնատար արգելափակվել է Ռուսաստանում (ընկերությունն արտահանում է թարմ բանջարեղեն և միրգ): Ընկերությունից հայտնել էին, որ 30 բեռնատարի գյուղմթերք արդեն փչացել է, նախնական հաշվարկով` 2 միլիոն դոլարի վնաս են կրել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Կրեմլի դեմ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Կրեմլի դեմ: Այս մասին հայտնել է Reuters պարբերականը:Ռուսաստանի տնտեսության առանցքայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ շենքից
Այս րոպեներին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ շենքից: Հիշեցնենք՝ նա այսօր զրկվեց պատգամավորա...
Բայղուշներ հըլը հավաքվեք. Եղոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում գրել է.«Բայղուշներ հըլը...
Տանգո պարելու համար երկուսն են պետք․ Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտության ավարտի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի՝ նշելով, որ «տանգո պարելո...