Սրբուհի Գալյանը` «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ընդհանրապես չեն ընդունում:
«Երեկ տարաբնույթ հարցեր ուղղվեցին կառավարությանը, նաև վարչապետին, նախաստորագրված հուշագրի հետ կապված և վարչապետը շեշտադրեց հետևյալ հանգամանքը. ինչ հասկացություն ուզում է քննարկվի, ինչ մեկնաբանություն ուզում է որոշակի երևույթին տրվի՝ դա պետք է լինի կարևոր հատկանիշների շրջանակներում՝ իրավազորություն, տարածքային ամբողջականություն և այլն, այսինքն՝ այն հատկանիշները, որոնք տեղ են գտել հենց ստորագրված փաստաթղթերում», - նշել է Գալյանը:
Նա ընդգծել է, որ որևէ մեկնաբանություն չի կարող հակասել այդ հատկանիշներին: Կրկին անդրադառնալով ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալուն ուղղված քայլերին, նաև միջազգային հարթակներում, նա ասել է. «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել, իրենց իրավունքն է: Մենք ասում ենք հետևյալը՝ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա Հայաստանի Հանրապետությունն է և վերջ», - նշել է արդարադատության նախարարը, հավելելով, որ որևէ համոզելու կամ հարկադրվելու բան չունեն:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից». Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարաել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պ...
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մոտ 300 ռուսական ընկերության դեմ. ինչպես է պատասխանել Մոսկվան
Միացյալ Նահանգները հայտարարել է նոր պատժամիջոցների փաթեթի մասին՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Եվս 33 մարդ և մոտ 300 ընկերությ...
Ալեն Սիմոնյանը մեծ կազմով գործուղվում է Սլովենիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը մեծ կազմով մեկնում է Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն):Ալ...
Ռուսաստանը իրավունք ունի զենք օգտագործել այն երկրների դեմ, որոնք օգնում են Ուկրաինային
Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Ուկրաի...