ֆոն դեր Լեյենը պետք է հրաժարական տա Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնից․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է հրաժարական տա Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնից՝ իր ռազմատենչ հայացքների պատճառով։ Նրա խոսքերը մեջբերել է Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչը իր X սոցիալական ցանցի էջում։


«Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոշտ քաղաքական ելույթ է ունեցել, մենք պատասխանել ենք. Եվրոպական խորհրդարանի «Եվրոպայի համար հայրենասերներ» խմբակցությունը անվստահության քվե է ներկայացրել. ֆոն դեր Լեյենը պետք է հրաժարական տա», - նշել է քաղաքական գործիչը Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ կապված միջադեպից հետո։


Օրբանը նաև ընդգծել է, որ ֆոն դեր Լեյենը սպառնացել է կրճատել ԵՄ ֆինանսավորումը այն երկրների համար, որոնք չեն աջակցում Բրյուսելի քաղաքականությանը։


Ավելի վաղ Եվրախորհրդարանում (ԵԽ) սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը առաջարկել էր անվստահության քվե հայտնել Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նշվում է, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերին, որի համար «անհրաժեշտ է հասնել ընդամենը 26 ստորագրության շեմին»։

Քաղաքականություն