Կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Բուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։ Տնտեսության վիճակը վատ է, պարտքն էլ ավելանում է, եւ դա ծանր բեռ է լինելու։
Ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։ Այդ գումարից 1 մլրդ 370 միլիոնը ձեւավորվել է միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։
Խոսենք թվերով. արտաքին պարտքը հասել է 6 մլրդ 743 մլն դոլարի, իսկ ներքին պարտքը հատել է 2 մլրդ դոլարի սահմանը։ Անցած 1 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 43 մլն դոլարով, աճն անցնում է 18 տոկոսից։ Աճի տեմպն ավելի բարձր է ներքին պարտքի դեպքում՝ 1 տարում՝ ավելի քան 19 տոկոս։ Այդ ընթացքում կառավարությունը հասցրել է ներքին պարտքը մեծացնել եւս 326 մլն դոլարով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավոր
Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տան...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...