Բագրատ սրբազանի կեցավայրում ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով. «Հրապարակ»
Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումը և ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։ Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, և ԱԱԾ աշխատակիցները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետևել, և հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու և ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար»,–գրում է լրատվամիջոցը։
Պարզվել է նաև, որ սարքի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձևն է եղել առանց ուշադրություն հրավիրելու, տևական ժամանակ գաղտնալսելու տարածքը։
Հիշեցնենք` Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են
ԱԱԾ-ն փորձում է առգրավել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն Տարոն Մանուկյանին ձերբակալել: Ավելի վա...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Դատախազությունը և ՔԿ-ն` ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության...