Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին: Շիխլինսկու մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ. անվտանգության ուժերը կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս քաշել մեքենայից: Շիխլինսկին ձերբակալվել է որդու հետ միասին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։
Շիխլինսկին հարցաքննվել է մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խուզարկության ժամանակ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի ծագումով անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» վաճառական Յունիս Փաշաևի սպանության գործում, ով 2001 թվականին փողոցում դանակահարվել էր։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Վահագն Չախալյանի ձերբակալության մասին
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ շրջանակներում ձերբակալվել է ակտիվիստ...
Ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ, նրանց պրոբլեմն Աստծու հետ է. Փաշինյան
Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականն...
Պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապ...
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...