Միքայել ու Բագրատ Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոսի և հոգևորականի կարգավիճակը սառեցված Բագրատ Գալստանյանն ԱԱԾ մեկուսարանի նույն խցում են, այս մասին տեղեկանում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքից:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
Նմանատիպ հոդվածներ
Հա դե սրբազանն է էլի. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը
Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել: Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է: Այդ մասին ասված է վարչապետի ա...
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Դատախազությունը՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է արել, որում ներկայացրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հ...