Այս պահին բերման է ենթարկված Հայաստանի Հանրապետությունը․ Թևանյան
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանին բերման են ենթարկել Քննչական կոմիտեի մոտ գալու համար, առանց որևէ պահանջի։ Այս մասին ՔԿ–ի մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։
«Մենք կոչ էինք արել քաղաքացիներին ուղղակի գալ ՔԿ, որ աջակցեն Միքայել Սրբազան, ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցուն, այստեղ առանց հարց տալու ու առանց որեւէ բացատրության բերման են ենթարկել։
Այս պահին բերման է ենթարկված Հայաստանի Հանրապետությունը։ Քննչական կոմիտեներում ու ոստիկանություններում, դատարաններում Հայաստանին են հետապնդում թուրք–ադրբեջանական օրակարգով։
Պատահական չէ, որ Էրդողանին հանդիպելուց հետո բավականին ագրեսիվ հարձակում կա ամբողջ աշխարհում ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի դեմ։ Այս հարվածը Սամվել Կարապետյանին ոչ միայն բիզնեսի մասով է, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի, Հայաստանի ներդրումային իմիջի հեր կապված նշանակություն ունի։ ՀԷՑ–ի խլումը խայտառակ հետեւանքների է հանգեցնելու, նաև անվտանգային հետեւանքների է հանգեցնելու, շատ վատ նախադեպ է դառնալու դա»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...