Թրամփը «երդվել» է, որ Ռուսաստանից սպառնալիք չի լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա, քանի դեռ ինքը մնում է Սպիտակ տանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական նիստի ժամանակ Թրամփը «երդվել է», որ Ռուսաստանից սպառնալիք չի լինի, ինչպես նաև ողջունել է դաշինքի երկրների ջանքերը՝ ավելացնելու պաշտպանական ծախսերը։
Բացի այդ, թերթի զրուցակիցները նշել են, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ղեկավարները գովաբանել են ամերիկացի առաջնորդին՝ իրենց ռազմական ծախսերը մեծացնելուն դրդելու համար, իսկ որոշները բարձր են գնահատել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածները։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին, ՏԱՍՍ-ի կողմից աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն պնդումները, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...